Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պատրաստ կլինի 2016-ի սկզբին

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պատրաստ կլինի 2016-ի սկզբին

PanARMENIAN.Net - Հայաստանն Արցախին հետ կապող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհիվերակառուցումը կավարտվի 2016-ի սկզբին, մայիսի 27-ին լրագրողներին ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։

«Հաջորդ տարեսկզբին Վարդենիս-Մարտակերտ մայրուղին լիովին պատրաստ կլինի։ Բյուջեով նախատեսված է մոտ 9 մլրդ դրամ հատկացնել»,- ասել է Վարդանյանը, մեջբերում է ԱՌԿԱ-ն։

Նրա խոսքով` Հոգաբարձուների խորհրդի նիստում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է ԼՂՀ-ում նոր ծրագրերի իրագործման հայտերը։

116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։ Ավտոճանապարհը Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։

Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) ավտոճանապարհի գործարկումն առանցքային ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակություն ունի։ Նոր ճանապարհը ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ են ընդգրկված:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---