Ուսանողի ստեղծած հավելվածը թույլ է տալիս հետևել մարդկանց տեղաշարժին Messenger-ի օգնությամբ

Ուսանողի ստեղծած հավելվածը թույլ է տալիս հետևել մարդկանց տեղաշարժին Messenger-ի օգնությամբ

PanARMENIAN.Net - Հարվարդի քոլեջի համակարգչային գիտությունների բնագավառի ուսանող Արան Հաննան կարողացել է հավելված ստեղծել Chrome-ի համար, որը թույլ է տալիս հետևել տեղաշարժերին Facebook Messenger-ի օգնությամբ: Հեղինակը հայտնաբերել է, որ կարող է տեղեկատվություն ստանալ ընկերների տեղաշարժերի մասին, որոնց հետ շփվում է մեսենջերով, ինչպես նաև այն մարդկանց, որոնք ընդհանուր երկխոսությանն են մասնակցում, սակայն չեն ընդգրկված ընկերների ցանկում: Նա կարողացել է որոշել որտեղ են նրանք ապրում, աշխատում և հանգստանում:

Marauders Map ընդլայնումը միանում է Messenger-ի վեբ-տարբերակին և օգտագործում է տեղորոշիչ տվյալները հավելվածի բջջային տարբերակներից: Messenger-ը կցում է գտնվելու վայրի մասին տեղեկությունը հաղորդագրություններին: Տվյալների ճշգրտությունը, նշել է Marauders Map-ի հեղինակը, թույլ է տալիս անել դա մինչև 1 մետր ճշգրտությամբ: 2015- հունիսից Հաննան որպես ինտերն աշխատելու է Facebook-ում:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցցանցերից է: 2004 թվականին այն հիմնել է Մարկ Ցուկերբերգը Հարվարդում ուսանելու տարիներին իր հետ նույն սենյակում բնակվող համալսարանական ընկերների` Էդուարդո Սավերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի հետ:

Ընթերցեք նաև. Facebook-ը սեփական որոնողական համակարգը կունենա

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---