Իռլանդուհին հաղորդագրություն է ստացել հայ երիտասարդից 16 տարի առաջ ուղարկած նվերների համար

Իռլանդուհին հաղորդագրություն է ստացել հայ երիտասարդից 16 տարի առաջ ուղարկած նվերների համար

PanARMENIAN.Net - 24-ամյա Քլեր Ֆեհին Իռլանդիայից 1999 թվականին նվերներով լի տուփ էր ուղարկել Հայաստանում բնակվող մի երեխայի: Տուփի մեջ կար նաև մի գրություն, որտեղ աղջիկը խնդրում էր նվերների նոր տիրոջն ուղարկել իր լուսանկարը:

Իռլանդական Գոլուեյ քաղաքում բնակվող աղջիկը շուտով մոռացել էր իր խնդրանքի մասին, սակայն այս շաբաթ իր նվերները ստացած հայ երիտասարդը գտել է Քլերին Facebook-ում և ուղարկել նրան 16 տարի առաջ գրված նամակի լուսանկարը: Արսեն Խաչատրյան անունով երիտասարդն իր հաղորդագրության մեջ գրել է, որ միշտ ցանկացել էր գտնել նրան՝ նվերների համար իր երախտագիտությունն արտահայտելու համար:

Աղջիկը 8 տարեկան էր, երբ գրել էր այդ նամակն ու դրել այն գունավոր մատիտներով, ձեռնոցներով, ատամի խոզանակներով և այլ իրերով լի տուփի մեջ, ապա այն ուղարկվել էր անբարենպաստ երկրներում ապրող երեխաներին, հաղորդում է իռլանդական Independent պարբերականը:

«Այս առավոտ՝ 16 տարի անց, հաղորդագրություն ստացա Հայաստանում բնակվող մի երիտասարդից, որն այսքան տարի փնտրել էր ինձ, որպեսզի շնորհակալություն հայտնի նվերներով տուփի համար: Նա լուսանկարել է գրությունս և ուղարկել այն հաղորդագրությամբ»,- գրել էր իռլանդուհին ֆեյսբուքյան իրէջում:

Հայ երիտասարդն իր հաղորդագրության մեջ գրել է, որ 15 տարի պահել էր այդ նամակը, որպեսզի գտներ այդ մեծահոգի կնոջը:

«Եթե Դուք այդ կինը չեք, խնդրում եմ պատասխանեք ինձ, որպեսզի կարողանամ շարունակել որոնումներս»,- գրել է Խաչատրյանն իռլանդուհուն ուղղված նամակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---