Թուրքիայում պատգամավորության հայ թեկնածուն երկիրը կառավարելու իր նպատակի մասին

Թուրքիայում պատգամավորության հայ թեկնածուն երկիրը կառավարելու իր նպատակի մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունից Ստամբուլի 3-րդ շրջանում առաջադրված պատգամավորի թեկնածու, ազգությամբ հայ Արդա Քարափընարը Radikal պարբերականին պատմել է իր ինքնության, առաջադրվելու և հայ համայնքին տված խոստումների մասին:

Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 19 կուսակցություն: Նախկինում ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած 31 կուսակցություններից 12-ը չեն ներկայացրել թեկնածուների ցուցակներն ու դուրս են մնացել պայքարից, հայտնել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը:

«Մի երկրում, որտեղ ընտրողների միջին տարիքը 29-ն է, խորհրդարանում պատգամավորների միջին տարիքը 60 տարեկան լինել չի կարող: Դա նշանակում է, որ այս երկրում քաղաքականություն պիտի փոխվի»,-ասել է նա, հայտնում է Tert.am-ը:

Երիտասարդ թեկնածուն խոսել է նաև իր հայկական ինքնության մասին ու նշել է, որ այդ ինքնության հարցն ինքը միտումնավոր օրակարգ չի բերում: «Այս կուսակցությունում ինձ ոչ ոք չի ասում հա՞յ եմ, Մարսի՞ց եմ: Ոչ ոք նման բան չի հարցնում, քանի որ էթնիկ քաղաքականությունը տգեղ ենք համարում»,-ասել է նա:

Ի դեպ, այս թեկնածուն համարվել է խորհրդարանական ընտրությունների 10 ամենագեղեցիկ թեկնածուներից մեկը, սակայն նշում է, որ իր արտաքինն իրեն «5 կոպեկի օգնություն» անգամ չի ապահովել:

Պատասխանելով հարցին, թե հայ քաղաքացիներին ի՞նչ կցանկանար ասել, թեկնածուն ասել է. «Նախ նշեմ, որ կուսակցությունում ոչ ոք ինձ չի ասում՝ հայ եմ, Մարսից եմ, 100 մետր հեռավորությունը քանի վայրկյանում եմ վազում: Ես էլ դեռ չգիտեմ, թե թեկնածու ընկերներիցս ով է ալևի, ով է միասեռական: Կուսակցությունում ոչ ոք մյուսի մասին չգիտի: Կարծում ենք, որ էթնիկ քաղաքականությունը տգեղ է: Սակայն անշուշտ, դա իմ հայկական արմատները չի փոխում»:

Քարափընարը նշել է, թե իր նպատակը ոչ թե խորհրդարան մտնելն է, այլ երկիրը կառավարելը: Նա խոստացել է նաև Թուրքիայում քաղաքական ուժի առաջին հայ ղեկավարը դառնալ:

Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնացում են նաև հայ թեկնածուներ` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցություններից: Ըստ փորձագետների, հայ թեկնածուներից ֆավորիտը «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանն է, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները:

Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցնում են 4 տարին մեկ: Վերջին ընտրությունները եղել են 2011-ի հունիսի 12-ին: Այն ժամանակ հաղթեց ԱԶԿ-ն, որի առաջնորդն այժմ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է:

Ընթերցեք ավելին. Թուրքիայի մեջլիսի ընտրությունները. 7 հավանական հայ թեկնածուն և հեռանկարը

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---