Մայիսի վերջին օրերի երեկոներն անձրևոտ կլինեն, բայց ջերմաստիճանը կբարձրանա

Մայիսի վերջին օրերի երեկոներն անձրևոտ կլինեն, բայց ջերմաստիճանը կբարձրանա

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին, հունիսի 2-ին հանրապետության շրջանների զգալի մասում, իսկ մայիսի 30-31-ին և հունիսի 1-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Ըստ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության, է, որ օդի ջերմաստիճանը 29-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Մայրաքաղաքում ամսի 29-ին և հունիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, հնարավոր է կարճատև անձրև:

Հանրապետության տարածքում գարնան ամիսներին տեղումների քանակով և օդի ջերմաստիճանի նվազմամբ ռեկորդային եղանակային պայմաններ ե գրանցվել 1974, 1997, 2005 և 2007 թվականներին: 2012-ի մարտ ամիսը 2-րդ ամենացուրտ մարտն էր 1985 թվականից հետո:

«Հայաստանի տարածքում մայիսին օդի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում, իսկ գրանցված տեղումները եղել են նորմայից բարձր՝ բացառությամբ Արագածոտնի մարզի, որտեղ դրանք եղել են նորմայի սահմաններում», - ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, մեջբերում է Armtimes-ը:

Այս տարվա ընթացքում Հանրապետությունում գրանցվել է կարկտահարության 10 դեպք. ամենամեծ վնասը գյուղատնտեսությանը պատճառել է մայիսի 23-ին Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում տեղացած կարկուտը: Ըստ Սուրենյանի՝ առաջիկայում հնարավոր է նոր կարկտահարություն: Հավանականությունը մեծ է հյուսիսային շրջաններում հունիսի 10-ին:

Ամռան առաջին ամսվա ընթացքում եղանակը լինելու է անկայուն, տեղումները լինելու են նորմայի սահմաններում, սակայն նախնական կանխատեսումներով՝ շատ շոգ ամառ չի սպասվում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---