Ստեղծվել է սեփական վնասվածքները հայտնաբերող և դրանց հարմարվող ռոբոտ (վիդեո)

Ստեղծվել է սեփական վնասվածքները հայտնաբերող և դրանց հարմարվող ռոբոտ

PanARMENIAN.Net - Սեփական վնասվածքները հայտնաբերելու կարողությամբ ռոբոտների մշակումը սկսվել է 2006-ին, երբ ԱՄՆ Վերմոնտի նահանգի համալսարանում առաջին անգամ ստեղծվեց նման ունակությամբ 6-ոտանի մեքենա: Սակայն ֆրանսիական Գրենոբլի Ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտի (INRIA) գիտնականները, հենվելով ամերիկացի գործընկերների աշխատանքի վրա, ավելի հեռուն գնացին:

Նրանց հաջովեց ստեղծել ալգորիթմ, որը թույլ է տալիս 6-ոտանի ռոբոտներին սովորել տեղաշարժվել 5 ոտքի օգնությամբ, եթե վերջույթներից մեկը վնասվում է: Ալգորիթմի օգնությամբ ռոբոտն արագ ադապտանում է վնասվածքին և շարունակում է տեղաշարժվել` փորձելով շարժվելու տարբեր միջոցներն այնքան ժամանակ, մինչև որ գտնում է օպտիմալը:

Ընդհանուր առմամբ մոտ 13 հազար հնարավոր տարբերակ կա, սակայն ալգորիթմի միջոցով ռոբոտին հաջողվում է գտնել այն, ինչ հարկավոր է 1 կամ կես րոպեում: Ընդ որում ռոբոտը սովորել է հաշվի առնել ոչ միայն սեփական մեխանիկական վնասվածքները, այլ նաև ճանապարհի բարդ հատվածները, ինչպես, օրինակ, սահելու հավանականությունը կամ անհարթ մակերեսը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---