Հարցում. Յուրաքանչյուր հինգերորդ թուրքը վախենում է Հայաստանից

Հարցում. Յուրաքանչյուր հինգերորդ թուրքը վախենում է Հայաստանից

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին հարցման արդյունքներով, որն անցկացվել է Կոստանդնուպոլսի Քադիր Հաս համալսարանի կողմից, պարզվել է, որ յուրաքանչյուր հինգերորդ թուրքը (20,3%) սպառնալիք է զգում Հայկական պետության կողմից: Հայաստանից ավելի թուրքերը վախենում են միայն Իսրայելից (42,6%), ԱՄՆ-ից (35,3%) և Սիրիայից (22,1%): Թուրքերի ևս 10,2% տոկոսը սպառնալիք է զգում Եվրամիության երկրների կողմից:

Ինչ վերաբերում է այն պետություններին, որոնք ըստ հարցման մասնակիցների բարեկամ են և սպառնալիք չեն ներկայացնում իրենց երկրի համար, ապա բոլորը, տարօրինակ կերպով, ժամանակին ստեղծվել են կամ Թուրքիայի օգնությամբ, կամ էլ անմիջապես թուրքական զենքի ուժով: Դա Ադրբեջանն է (37,5%), չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (8,9%), ինչպես նաև Բոսնիան և Հերցոգովինան (6%):

Հետաքրքրական է, որ հարցման մասնակիցների 38,9% կարծում է, որ Թուրքիան ընդհանրապես բարեկամ չունի, իսկ 8,7% հայտարարում է, որ Թուրքիային ոչ ոք չի սպառնում:

Թուրքերի 42,4% ցանկանում է, որ իրենց երկիրն անդամակցի ԵՄ-ին: Հարցման մասնակիցների մեկ հինգերորդը դժվարացել է պատասխանել այս հարցին: Ընդ որում 70% կարծում է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին արգելափակվել է: Արգելափակման պատճառների մասին հարցին հարցվածների մեծ մասը պատասխանել է. «Կրոնական և նույնականության տարբերությունների պատճառով»: Միայն 9,8%-ն է կարծում, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին այլընտրանք չունի, իսկ 27,7% «Թրքական միության» կողմնակից է:

Թուրքերի ճնշող մեծամասնությունը (85,1%) ահաբեկչական կազմակերպություն է համարում «Իսլամական պետությանը»: Իսկ 24,1% հավատում է, որ իսլամիստները սպառնալիք չեն Թուրքիայի համար, 65,4% սպառնալիք է համարում ԻՊ-ն, իսկ 10,5%-ը պատասխան չունի, հայտնում է Voskanapat.info-ն:

Հարցվածների 51,3% վստահ է, որ Թուրքիան այսուհետ չպետք է փախստականների ընդունի: 36,3% հայտարարում է, որ նրանց պետք է հետ ուղարկել իրենց երկրները, և միայն 15% է կարծում, որ փախստականները չպետք է վերադառնան:

Համալսարանը հարցումն անցկացրել է ապրիլին երկրի ամբողջ տարածքում քաղաքային բնակչության շրջանում, հարցմանը մասնակցել է 1000 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---