Huffington Post. ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության օրինագիծը տապալած Հասթերթը կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել

Huffington Post. ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության օրինագիծը տապալած Հասթերթը կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել

PanARMENIAN.Net - 2001թ սեպտեմբեր 11-ի ահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեննիս Հասթերթը չէր էլ ենթադրում, որ իր «Հայրենասիրության օրենքը» պալատում քվեարկությամբ անցկացնելու համար ներդրված իր մեծ ջանքերը տարիներ անց դառնալու են այն գործիքը, որով իրեն իսկ մեղադրանք է առաջադրվելու երրորդ անձի կաշառելու համար գրում է The Huffington Post-ը:

Նախօրեին այս օրենքի կիրառումը հնարավորություն է տվել դաշնային մարմիններին մեղադրանք ներկայացնել նախկին բարձրաստիճան պաշտոնյային՝ բանկային հաշիվներից դրամական միջոցների դուրսբերման վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելու կասկածանքով՝ դեպքերից ավելի քան մեկ տասնամյակ անց, հայտնում է Panorama.am-ը:

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է Հասթերթին առաջադրված մեղադրանքների մասին, համաձայն որի նախկին խոսնակը 3.5մլն ԱՄՆ դոլար է վճարել մի երրորդ անձի՝ նախկինում իր «վատ վարքագծի» վերաբերյալ լուռ մնալու պայմանով: Համաձայն մեղադրանքի՝ Հասթերթը այս գումարը վճարելու համար իր բանկային հաշիվներից այնպես է կատարել գործարքները, որպեսզի ստիպված չլինի օրենքի պահանջների համաձայն տեղեկատվություն տրամադրել Դաշնային հետախուզական ծառայությանը:

2000 թվականին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Հասթերթի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 596 բանաձևը վերջին պահին դուրս բերվեց օրակարգից:

Facebook սոցիալական ցանցում Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը գրում է, որ ԱՄՆ Կոնգրեսում պաշտոնավարությունը ավարտելուց հետո Հասթերթը աշխատանքի էր անցել թուրքական լոբբիստական կառույցներում՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու իր աշխատանքները շարունակելու համար, բայց արդեն «շատ ավելի բարձր աշխատավարձով»:

Դեննիս Հասթերթին մեղադրանք է առաջադրվել իր նախկին «վատ վարքագիծը թաքցնելու» նպատակով երրորդ անձի կաշառելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---