Հայաստանի հյուրանոցային օբյեկտների միայն 36 տոկոսն է մայրաքաղաքում29 մայիսի 2015 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանի տարածքում գործում են 334 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ՝ հյուրանոց, մոթել, հյուրանոցատիպ հանգրվան, առողջարան, պանսիոն, հանգստյան կամ մասնագիտացված տուն, զբոսաշրջային բնակատեղի և ճամբար։ Դրանց հյուրանոցային համարների և ննջատեղերի ընդհանուր քանակը կազմում է՝ համապատասխանաբար 9․805 և 19․600։ Նշված օբյետների 36 տոկոսը գտնվում է Երևանում, իսկ 64 տոկոսը՝ ՀՀ մարզերում․ այսպես՝ 120-ը Երևանում են՝ ապահովելով 3․187 համար և 5․528 ննջատեղ, իսկ 214-ը՝ մարզերում՝ ապահովելով 6․618 համար և 14․072 ննջատեղ։ Հայաստանում գործում են 183 հյուրանոցներ՝ 6․497 համարով և 12․640 ննջատեղով։ Դրանցից 68-ը Երևանում են՝ ապահովելով 2․817 համար և 4․871 ննջատեղ, իսկ 115-ը՝ մարզերում՝ ապահովելով 3․680 համար և 7․769 ննջատեղ։ Բացի հյուրանոցային տնտեսության օբյետներից Հայաստանում՝ հիմնականում գյուղական համայնքներում գործում են ավելի քան 200 զբոսաշրջային տներ։ Ներկայումս Հայաստանում որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը կազմում է 26, որից 11-ը՝ հյուրանոցներ են։ Հյուրանոցներից միայն մեկն է 5-աստղանի, հինգը՝ 4, երկուսը՝ 3, մեկը՝ 2 և երկուսը՝ 1 աստղանի են։ Որակավորված հյուրանոցային տնտեսություններից մեկը երրորդ կարգի պանսիոն է, իսկ 14-ը՝ զբոսաշրջային տուն․ երկու հատ երկրորդ կարգի և 12 հատ՝ երրորդ կարգի։ Վերջին տարիներին հյուրանոցաշինությունը Հայաստանում զգալիորեն ակտիվացել է։ 2013թ․ շահագործման են հանձնվել 464 համարով 7 հյուրանոց, իսկ 2014թ․-ին՝ արդեն 9 հյուրանոց՝ 493 համարով և 10040 ննջատեղով։ 2015թ․ շահագործման է հանձնվել միայն «Օպերա Սյուիթ» հյուրանոցը Երևանում, սակայն առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 10 հյուրանոց՝ ապահովելով լրացուցիչ ավելի քան 1000 հյուրանոցային համար։ Դրանցից մի մասը հավակնում է դասվել միջազգային հեղինակավոր հյուրանոցային խմբերի՝ HYATT, Accor, Windham, Hilton և այլն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |