ԱՄՆ-ից թռչնամսի ներմուծումը ՀՀ արգելվել է. Պատճառը թռչնագրիպն է

ԱՄՆ-ից թռչնամսի ներմուծումը ՀՀ արգելվել է. Պատճառը թռչնագրիպն է

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգներից մայիսի 29-ից արգելվել է Հայաստան բոլոր տեսակի կենդանի թռչնի ներմուծումը, ինչպես նաև՝ բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվերի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: Պատճառն ԱՄՆ-ում արձանագրված բարձր ախտածին թռչնագրիպի՝ H5N2, H5N8 հիվանդության մուտքի կանխումն է հանրապետություն:

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ներմուծումն արգելվել է, մասնավորապես՝ Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Այովա, Կանզաս, Մինեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն, Վիսկոնսին, Վայոմինգ նահանգներից: Արգելքը սահմանված է մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Ավելի վաղ՝ մայիսի 7-ին, արգելվել էր Թուրքիայից ՀՀ ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք, ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը՝ Թուրքիայում արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստան կանխելու համար: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ արգելված ժամանակահատվածում Թուրքիայից 80.000 հատ մեկ օրական ճտեր են բերվել, որոնք պետք է պահվեին 30 օր ժամկետով կարանտինային հսկողություն տակ:

Թռչնի գրիպը սուր, բարձր վարակելիությամբ վիրուսային վարակ է` մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նպատակային իմունականխարգելում սեզոնային գրիպի դեմ այն տարածաշրջաններում, որտեղ արձանագրվել են ընտանի թռչունների շրջանում թռչնագրիպիի (H5N1) բռնկումներ, որպեսզի նվազեցվի թռչնի գրիպի և մարդկային գրիպի հանդիպման արդյունքում վիրուսի մուտացիայի առաջացման հավանականությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---