Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը կանցկացնեն «Կովկասի արծիվ» (Kafkas Kartalı) համատեղ զորավարժությունները: Այս մասին ասվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հայտնում է Trend.az գործակալությունը:

Ըստ հաղորդագրության, համատեղ զորավարժությունները կանցնեն մայիսի 31-ից հունիսի 10-ը Թուրքիայի տարածքում:

Առաջին նման համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել 2012թ. նոյեմբերին Թուրքիայում, համաձայնագիրն այդ մասին ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 21-ին Անկարայում:

Մինչդեռ Ադրբեջանում ընթանում են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ մարտավարական զորավարժությունները:

Ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համաձայնագրի, մայիսի 12-ից Բաքվում և Նախիջևանում անցնում էին համատեղ մարտավարական զորավաժություններ երկու երկրների ԶՈւ տարբեր զորատեսակների մասնակցությամբ: Զորավարժություններին մասնակցել է մոտ 1000 զինվորական, մոտ 80 միավոր զրահատեխնիկա, մոտ 60 հրետանային սարք ու ականանետ, ՌՕՈւ 12 ռազմական և տրանսպորտային ուղղաթիռ, ինչպես նաև զենիթահրթիռային և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ:

Զորավարժություններին մասնակցել են նաև մոտոհրաձգային, տանկային, հրթիռային, հրետանային և զենիթահրտենային ստորաբաժանումներ, իսկ ուղղաթիռների անձնակազմերը կատարել են մարտական կրակոցներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---