Կոնյակի արտահանումը նվազել է. ՀՀ-ից Իրաք վիսկիի փորձնական խմբաքանակ է արտահանվել

Կոնյակի արտահանումը նվազել է. ՀՀ-ից Իրաք վիսկիի փորձնական խմբաքանակ է արտահանվել

PanARMENIAN.Net - Հայաստանում 2015-ի ապրիլ-հունվարին արտադրված ոգելից խմիչքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է, վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

2014-ի հունվար-ապրիլի համեմատ կոնյակի արտադրությունը, օրինակ, նվազել է 29․2%-ով: 2015-ի առաջին 4 ամսվա ընթացքում արտադրված կոնյակի ծավալը կազմել է 3 մլն 352 հազար լիտր՝ 1 մլն 384 հազար լիտրով պակաս, քան նախորդ տարի: Կրճատվել է նաև երկրում արտադրվող շամպայնի ծավալը: Նախորդ տարվա հունվար-ապրիլին արտադրված 91,9 հազար լիտրի դիմաց այս տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 85,1 հազար լիտր շամպայն: 16.4%-ով անկում է գրանցվել նաև տեղական գարեջրի արտադրության մեջ՝ 5 մլն 352 հազար լիտրի դիմաց այս տարի արտադրվել է 4 մլն 474 հազար լիտր գարեջուր:

Ալկոհոլային խմիչքների ծավալային ավելացում է գրանցել գինու և օղու արտադրությունը: Վիճակագրության համաձայն՝ տվյալ ժամանակահատվածում գինու արտադրությունն ավելացել է 17.1%-ով` կազմելով 1 մլն 820 հազար լիտր։ Օղու արտադրությունը 2015-ի հունվար–ապրիլին ավելացել է 15.6%-ով և կազմել 3 մլն 272 հազար լիտր։

Ներմուծվող ոգելից խմիչքներից Հայաստանում աճում է հետաքրքրությունը վիսկիի հանդեպ: Հետազոտությունների համաձայն, մեր երկրում վիսկիի սպառման շուկան մոտ 1.3 մլն դոլարի է: Պահանջարկ ունի հատկապես ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից նեմուծված վիսկին:

Վերջերս վիսկի է արտադրվում նաև Հայաստանում: Տարվա առաջին 4 ամսվա ընթացքում արտադրվել է 187.000 լ վիսկի, որի արտադրությամբ զբաղվող «Ալեքս Գրիգ» ընկերությունից տեղեկարցել են, որ անցյալ տարի նոր արտադրամաս է բացվել, բայց խմիչքը դեռևս չունի իր բրենդը: Արտադրվել է փորձնական խմբաքանակ, որը արտահանվել է Իրաք, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ մասնագետների, կոնյակի և գինու արտահանումը նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ նվազել է 35-37%-ով: 2014 թվականին՝ 2013-ի համեմատ, գրանցվել էր գինու արտահանման 49% աճ, իսկ կոնյակինը նվազել էր 5%-ով, ինչի արդյունքում նվազել էր նաև արտադրությունը:

Կոնյակի արտադրության ծավալները պայմանավորում էին նախորդ նոյեմբերից սկսած ռուսական ռուբլու արժեզրկմամբ. հայկական կոնյակի հիմնական շուկան Ռուսաստանն է և ԱՊՀ երկրները: Ռուսական շուկայում ցածր արժեք ունեցող խմիչքների հեղեղումն էլ պայմանավորում էին ներմուծման համար անհրաժեշտ վճարվող ռեսուրսների բացակայությամբ:

2014-ին Հայաստանում արտադրվել է ավելի քան 56.5 մլն լիտր ոգելից խմիչք, որից 16 մլն 942 հազար լիտրը՝ կոնյակ, 5 մլն 82.4 հազար լիտր՝ գինի: 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ կոնյակի և գինու արտադրության ծավալները նվազել են 6.6 և 13%-ով: 2014-ին արտադրված ոգելից խմիչքներից 24 մլն լիտրն արտահանվել է: Շուկայի ընդհանուր ծավալը կազմել է 44 մլն լ կամ ավելի քան $228 մլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---