1 հունիսի 2015 - 14:14 AMT
Նիկիտա Սիմոնյանը նշանակվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարի պաշտոնակատար

Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կկատարի կազմակերպության ղեկավարի պարտականությունները մինչ նոր ղեկավարի ընտրությունը:

Մայիսի 31-ին ՌՖՄ կոնֆերանսում որոշվեց վաղաժամ դադարեցնել միության նախագահ Նիկոլայ Տոլստիխի լիազորությունները: Կողմ քվեարկեց 235 մարդ, անհրաժեշտ նվազագույն 225-ի դեպքում:

Դիմելով պատվիրակներին` Սիմոնյանն ասաց, որ Տոլստիխն արժանի է երախտիքի խոսքերի:

«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Տոլստիխին,-ասել է նա:-Նրա բոլոր հաջողություններն ուղղված էին մեր ֆուտբոլի զարգացմանը, արդյունավետ աշխատանքին, որպեսզի կազմակերպությունն ու ազգային հավաքականը հաջողությունների հասնեն», ասել է Ինտերֆաքսը:

Սիմոնյանը նաև ասել է, որ այժմ Ռուսաստանի ֆուտբոլային հանրության առջև 2018 թ. աշխարհի առաջնությունն անցկացնելու հարցն է դրված:

«Չեմ կարող չասել, որ օրերս տեղի ունեցան ՖԻՖԱ նախագահի ընտրությունները, հաղթեց Յոզեֆ Բլատերը: Բլատերը համակրանքով է վերաբերվում մեր երկրին և, չնայած բոլոր բարդություններին, բոլոր հարձակումներին իր դեմ, նա կանգուն մնաց և հստակ ասաց, որ աշխարհի առաջնությունը Ռուսաստանում է անցնելու: Ուստի հիմա գլխավոր խնդիրն աշխարհի առաջնությանը նախապատրաստվելն է»,-ասել է Սիմոնյանը:

Նիկիտա Պողոսի Սիմոնյանը (Մկրտիչ Պողոսի Սիմոնյան), խորհրդային ֆուտբոլիստ է, մարզիչ, այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։ ՍՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954). Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968). ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970). «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2011 թվականին Նիկիտա Սիմոնյանը Հանրապետության ղեկավարի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։ [3] Սպարտակ Մոսկվա ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկում խփած - 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը - 133 գնդակ:

2013թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: