Ադրբեջանը կարող է կանխիկ գումարով սպառազինություն ձեռք բերել Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից

PanARMENIAN.Net - Կանխիկ դրամի առկայության պայմաններում Ադրբեջանը կարող է սպառազինություն եւ ռազմական տեխնիկա ձեռք բերել Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից, կամ Վարշավյան համաձայնագրի նախկին անդամներից: Ադրբեջանի ռազմական խորհուրդը կարող է խորհրդատվություններ ստանալ ԱՄՆ-ից, գտնում են ամերիկյան «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի փորձագետները: Կենտրոնի փորձագետները նշում են, որ 2005 թվականին Հայաստանի բյուջեն կազմել է 930 մլն դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանինը հասել է 2 մլրդ 986 մլն դոլարի: 2005 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 300 մլն դոլար, 2006 թվականին` 600 մլն դոլար: Հայաստանի ռազմական բյուջեն անցյալ տարի կազմել է 100 մլն դոլար, այնուհետեւ` 160 մլն դոլար:



Նշենք, որ ըստ կանխատեսումների, համաշխարհային պաշտպանական ծախսերն այս տարի կհասնեն ռեկորդային գումարի` 1. 059 տրլն. դոլարի, ասվում է Oxfam միջազգային հիմնադրամի կատարած հետազոտության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---