Վերընտրվելուց 4 օր անց ՖԻՖԱ նախագահը հրաժարական է տվել

Վերընտրվելուց 4 օր անց ՖԻՖԱ նախագահը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Շվեյցարացի Յոզեֆ Բլատերը հինգերորդ անգամ պաշտոնում վերընտրվելուց հետո հայտարարել է, որ հեռանում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնից:

Այդ որոշման մասին Բլատերը հայտարարել է հունիսի 2-ին հրավիրած արտահերթ մամուլի ասուլիսում:

«Ես գնահատում եմ ՖԻՖԱ-ն ամենից առավել և աշխատում եմ լավագույնն անել ֆուտբոլի և կազմակերպության համար: Ես որոշեցի, որ պետք է շարունակել ընտրվել: Ընտրություններն ավարտված են, սակայն մարտահրավերներն առկա են: ՖԻՖԱ-ն պետք է վերակառուցվի, ՖԻՖԱ պատվիրակները մանդատ տվեցին ինձ: Սակայն ՖԻՖԱ-ի մյուս անդամները, ակումբները հավանություն չտվեցին դրան: Ուստի ես խնդրում եմ գումարել հատուկ կոնգրես որքան հնարավոր է շուտ, իմ հետնորդին ընտրելու նպատակով»,-ասել է Բլատերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մայիսի 29-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը վերընտրվեց կազմակերպության նախագահի պաշտոնում արդեն 5-րդ անգամ: Նրա միակ մրցակից Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը հրաժարվեց շարունակել պայքարը ընտրությունների երկրորդ փուլում: Պատմության մեջ առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններն անցնում էին աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

Մայիսի 27-ի առավոտյան Ցյուրիխում ձերբակալվեցին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, Baur Au Lac հյուրանոցում ձերբակալվեցին FIFA գործադիր կոմիտեի երկու փոխնախագահներ Ջեֆրի Ուեբն ու Էուխենիո Ֆիգերեդոն, ինչպես նաև այդ կոմիտեի անդամ Ջեկ Ուորները, որոնք մասնակցում էին FIFA ամենամյա ժողովին: Բոլոր ձերբակալվածներին կասկածում են կոռուպցիայի մեջ, նրանք կարտահանձնվեն ԱՄՆ հետաքննության համար: Ավելի ուշ ձերբակալվածների թիվը հասավ 9-ի Մինչ կոնգրեսի մեկնարկը Բլատերի հիմնական ընդդիմախոսներից մեկը` ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարեց, որ առնվազն 45 եվրոպական երկիր կսատարի 39-ամյա արքայազն Ալիին և որ նա հաղթելու բոլոր շանսերն ունի, սակայն իրականում Բլատերի դիրքերը շատ ավելի ամուր դուրս եկան: Վերընտրվելուց հետո Բլատերը չէր թաքցնում իր գերազանց տրամադրությունը և դեռ եկար շնորհավորանքներ էր ընդունում ՖԻՖԱ-ի անդամներից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Պլատինին իր հերթին արդեն ընտրություններից հետո շնորհավորեց Ալ Հուսեյնին «գերազանաց քարոզարշավի կապակցությամբ»:

«Ես հպարտ եմ, որ ՈւԵՖԱ-ն սատարում էր ՖԻՖԱ-ում հանուն փոփոխոթւյունների սկսված շարժմանը, փփոխություններ, որոնք, ըստ իս, կարևոր են միջազգային կազմակերպության համար` սեփական հեղինակությունը վերականգնելու առումով: Ես շնորհավորում եմ արքայազն Ալիին հիանալի քարոզարշավի կապակցությամբ և, օգտվելով հնարավորությունից, ցանկանում են շնորհակալություն հայտնել բոլոր ասոցիացիաներին, որոնք սատարեցին Հորդանանի արքայազնին»,-ասաց ՈւԵՖԱ-ի նախագահը:

Ռուսական ֆուտբոլի պաշտոնյաները ևս չէին թաքցնում իրենց նախապատվությունները` սատարելով Բլատերին: Բնականաբար, նրանք գոհ էին քվեարկության արդյունքներից:

«Մենք, անշուշտ, ընդհանուր առմամբ գոհ ենք արդյունքներից, Ռուսաստանը սատարում էր Բլատերին: Մենք նաև, որպես եվրոպական ընտանիքի անդամ, համարում ենք, որ լուրջ եզրակացություններ է պետք անել, որպեսզի ՖԻՖԱ-ում փոփոխություններ լինեն»,-ասել է ՌԴ սպորտի փոխնախարար Վիտալի Մուտկոն «Ռ-Սպորտին»:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 3 տարի շարունակ զբաղվել է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով: Ենթադրվում է, որ կքննվեն 2018 թ. Ռուսաստանում և 2022 թ. Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրի ընտրության հետ կապված կոռուպցիոն փաստերը:

Բլատերը շվեյցարական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «շոկի մեջ է» ԱՄՆ մեղադրանքներից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---