Facebook-ը ոչ շատ հզոր սմարթֆոնների համար «տնտեսող» հավելված է թողարկել

Facebook-ը ոչ շատ հզոր սմարթֆոնների համար «տնտեսող» հավելված է թողարկել

PanARMENIAN.Net - Facebook սոցկայքի բջջային տարբերակը միշտ չէ, որ աշխատում է ոչ շատ հզոր սմարթֆոնների վրա: Դրա համար ընկերությունն իր Android-հավելվածի համար ավելի տնտեսող տարբերակ է թողարկել՝ Facebook Lite-ը, որն ավելի հասարակ է նախագծված, ինչպես նաև տնտեսում է տրաֆիկը:

Հավելվածի տվյալ տարբերակը նախատեսված է, առաջին հերթին, զարգացող երկրների համար, որտեղ բնակչության մեծամասնությունը չի օգտվում թանկարժեք սմարթֆոններից, բջջային ինտերնետի արժեքն էլ հաճախակի բավականին բարձր է: Հավելվածում բացակայում են այնպիսի ֆունկցիաները, ինչպիսիք են ընկերների գտնվելու վայրն իմանալու հնարավորությունն ու տեսահոլովակների դիտումը, պատկերներն էլ հավելյալ սեղմվում են:

Ի սկզբանե տրաֆիկը տնտեսող գործառույթը պետք է հայտնվեր Android-ի համար Facebook-ի հիմնական հավելվածում: Բայց ավելի ուշ որոշվեց հատուկ զարգացող երկրների համար առանձին հավելված ստեղծել: Facebook Lite-ն արագ է աշխատում նույնիսկ 2G կապի դեպքում ու Android համակարգով աշխատող ամեն տեսակի սմարթֆոնի վրա, անկախ դրա բնութագրից: Հավելվածի «քաշը» 1 Մբ-ից էլ պակաս է:.

Այն հասանելի է Հնդկաստանում, Հարավ-Արևելյան Ասիայում ու Աֆրիկայում:

Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցկայքերից մեկն է, որը 2004-ին հիմնել է Մարկ Ցուկերբերգն ընկերների՝ Էդուարդո Սավերինի, Դաստին Մոսկովիցի ու Քրիս Հյուզի հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---