Նավասպորտի ռուսաստանցի մարզիկ Մարիամ Սեխպոսյանը՝ International Youth Cup-ի ոսկե մեդալակիր

Նավասպորտի ռուսաստանցի մարզիկ Մարիամ Սեխպոսյանը՝ International Youth Cup-ի ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի Մարիամ Սեխպոսյանը ոսկե մեդալ է նվաճել պատանեկան նավասպորտի էլիտայի միջազգային մրցումներում։ Դրանք ընթացել են Բրեստում` Ֆրանսիայի հավաքականի օլիմպիական բազայում, գրում է Newsarmenia-ն` հղում անելով ՌԻԱ Նովոստի գործակալությանը:

Մրցումներին մասնակցել են 20-ական ուժեղագույն պատանիներ Ֆրանսիայից, Իտալիայից և Ռուսաստանից, մրցումները կայացել են Լազեր ռադիալ, 420-րդ, 29-րդ նախաօլիմպիական պատանեկան կարգերում և վինդսերֆինգ RS:X կարգում։ Ռեգատայի արդյունքով` Ռուսաստանն ունի մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։ Աղջիկների թվում ոսկին նվաճել է Մարիամ Սեխպոսյանը RS:X վինդսերֆինգի կարգում, բրոնզե մեդալ 420 կարգում նվաճել են Սաշա Լեպինան և Մաշա Նովոդերժկինան, իսկ Լազեր-ռադիալ կարգում` Ալիսա Ֆրանիկը։ Ռուսական թիմը զբաղեցրել է նաև երկրորդ տեղը թիմային մրցումներում։

«Սա իմ առաջին ոսկե մեդալն է RS: X կարգում, և ես շատ երջանիկ եմ»,– ասել է Մարիամը։

2014-ին պատանեկան նավասպորտի Միջազգային գավաթը (International Youth Cup) տեղի է ունեցել Իտալիայում և Ռուսաստանում, այս տարի` Ֆրանսիայում, և սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին սպասվում է ռեգատա Իտալիայում։ Հաջորդ տարի կլինեն փուլեր Ֆրանսիայում և Ռուսաստանում։ Պատանեկան գավաթն ընդգրկված է ԻՍԱՖ–ի և Եվրո ՍԱՖ–ի օրացույցում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---