Լոնդոնում Լարի Գագոսյանին պատկանող երրորդ Gagosian Gallery-ն կբացվի

Լոնդոնում Լարի Գագոսյանին պատկանող երրորդ Gagosian Gallery-ն կբացվի

PanARMENIAN.Net - Լոնդոնում հոկտեմբերին 8-ին կբացվի Gagosian Gallery միջազգային պատկերասրահների ցանցի 16-րդ պատկերասրահը, որը կդառնա 3-րդը Միացյալ Թագավորությունում: Պատկերասրահների ցանցի սեփականատերն է համաշխարհային ճանաչում ունեցող կոլեկցիոներ, արտ-դիլլեր հայազգի Լարի Գագոսյանը:

Լոնդոնում պատկերասրահը կբացվի նկարիչ աբստրակցիոնիստ Սայ Թվոմբլիի մեծ ցուցադրությամբ։ Այցելուները կտեսնեն հեղինակի 1950-60-ականներին արված աշխատանքները, գրում է Tert.am-ը՝ Buro247-ին հղումով:

Պատկերասրահի նոր մասնաճյուղը կզբաղեցնի 18.000 քմ Լոնդոնի կենտրոնում՝ Grosvenor Hill-ում։

Գագոսյանն իր կարիերան սկսել է 1970-ականներին Կալիֆոռնիայի համալսարանի կամպուսում` վաճառելով էժան ցուցապաստառներ, որոնք գնում էր 2-3 դոլարով, դնում շրջանակի մեջ ու վաճառում 15 դոլարով:

Նա իր առաջին պատկերասրահը բացել է 1979-ին Լոս Անջելեսում: Վեց տարի անց` Նյու Յորքում:2010-ին արվեստի գիտակը ճանաչվել է արվեստի աշխարհում ամենաազդեցիկ մարդը` գլխավորելով ArtReview ամսագրի կազմած 2010 թվականի համաշխարհային արվեստում ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակի 100 անուն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---