ԼՂՀ գյուղերի երիտասարդ ընտանիքները պետության աջակցությամբ տուն կկառուցեն

ԼՂՀ գյուղերի երիտասարդ ընտանիքները պետության աջակցությամբ տուն կկառուցեն

PanARMENIAN.Net - Արցախի գյուղական բնակավայրերում ապրող երիտասարդ ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվելու բնակելի տներ կառուցելու նպատակով՝ ` մինչև 3 մլն դրամ գումարի սահմաններում: Դա ԼՂՀ կառավարության նոր ծրագրերից է՝ 2012-2017 թվականների գործունեության ծրագրի շրջանակում: Այն ուղղված է գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը, բարենպաստ պայմանների ստեղծմանն ու բնակելի տներով ապահովմանը, տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ծրագրի նպատակն է վերացնել հիպոթեքից օգտվելու հնարավորություն ունեցող քաղաքաբնակների և դրանից զուրկ գյուղաբնակների միջև սոցիալական անարդարությունը՝ պետբյուջեից հավասարաչափ օգտվելու հնարավորություն ստեղծելով բոլոր քաղաքացիների համար։

Վարչապետի խոսքով՝ շինարարությունը պետք է վերահսկվի, որպեսզի այն իրականացվի համապատասխան չափորոշիչներով և սեյսմակայունության ապահովման և տեղանքի ճիշտ ընտրության պայմաններում:

Արցախի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ բոլոր այս ծառայությունները կմատուցվեն պետության կողմից` անվճար, որպեսզի ցուցաբերվող օգնությունն արդյունավետ լինի: Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կվերանայվի` ընթացքում առաջացող խնդիրները լուծելու նպատակով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---