Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը՝ Երիտասարդների աշխարհի չեմպիոն

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը՝ Երիտասարդների աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հունիսի 4-13-ը ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղՀայաստանը ներկայացնում են 3 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Նորայր Ավետիսյանն (85 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (գերծանր):

Հունիսի 9-ին պայքարի է դուրս եկել Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, որըոսկե մեդալ է նվաճել:

Մարզիկը փոքր ոսկու է արժանացել պոկում վարժությունում 155 կգ արդյունքով, հրում վարժությունում էլ 180 կգ է բարձրացրել և փոքր արծաթ նվաճել: Այդ վարժությունում լավագույնը եղել է 19-ամյա իրանցի Ալի Միրին, իսկ բրոնզը ստացել է ռումինացի 18-ամյա Իլիե Ստոյանը:

Նորայր Ավետիսյանը կպայքարի այսօր՝ հունիսի 10-ին, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ հունիսի 13-ին:

19-ամյա Անդրանիկ Կարապետյանը ապրիլին Թբիլիսիում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում բրոնզե էր նվաճել: Նա նաև 2012-ի պատանիների աշխարհի չեմպիոնն է, նրան են պատկանում նաև պոկում վարժության (151 կգ) ու երկամարտի (331 կգ) աշխարհի պատանեկան ռեկորդները, որոնք մարզիկը սահմանել է Կոշիցեում աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---