Ուորլիքը Երևանում. Համանախագահը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարին ու Բաքու մեկնող հայ մարզիկներին

Ուորլիքը Երևանում. Համանախագահը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարին ու Բաքու մեկնող հայ մարզիկներին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանըհունիսի 10-ին ընդունել է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին առնչվող հարցեր, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մինչև այդ Մինսկի խմբի համանախագահը հանդիպել է հայ մարզիկներին, ովքեր կմասնակցեն Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին:

Եվրոպական օլիմպիական խաղեր անցկացնելու մասին որոշումը կայացվել էր Հռոմում՝ ԵՕԿ գլխավոր ասամբլեային: 2015-ին Ադրբեջանում անցկացվող խաղերն առաջինն են: Բաքուն այդ հնարավորությունը ստացել էր որպես հայտ ներկայացրած միակ քաղաք: Հայաստանը ևս մասնակցելու է հունիսի 12-ից 28-ն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպական խաղերին: Ըստ ԵՕԿ նախագահը, հայկական կողմի մասնակցությունը ցույց է տալիս, թե ինչպես սպորտը կարող է հաղթել քաղաքականությանը։ Փաթ Հիքիի բնորոշմամբ՝ Հայաստանի մասնակցությունը նշանակալի դիվանագիտական հաղթանակ է:

Ուորլիքը Հայաստան է ժամանել երեքշաբթի՝ հունիսի 9-ին: Twitter-ի իր էջում նա գրել էր, որ հանդիպումներ է ունեցել պատգամավորներ Թևան Պողոսյանի, Սամվել Ֆարմանյանի և Էդմոն Մարուքյանի հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---