Բաքվում վթարի ենթարկված 15-ամյա լողորդուհին արհեստական կոմայի մեջ է

Բաքվում վթարի ենթարկված 15-ամյա լողորդուհին արհեստական կոմայի մեջ է

PanARMENIAN.Net - Ավստրիացի սինխրոն լողի մարզուհին, որը վթարի էր ենթարկվել Բաքվում Եվրոպական խաղերի մեկնարկի շեմին, վիրահատվել է Ավստրիայում և արհեստական կոմայի մեջ մտցվել:

Վրաերթը տեղի է ունեցել հունիսի 11-ին տեղի ժամանակով 8:30-ին: Ավստրիայի սինխրոն լողի հավաքականի անդամ երեք լողորդուհիները լրջորեն տուժել են Բաքվի Մարմնամարզիկների ավանի տարածքում: Աղջիկները քայլում էին մայթով, երբ նրանց վրաերթի ենթարկեց ավտոբուսը: «Մենք շոկի մեջ ենք և անմիջապես անհապաղ միջոցներ ձեռնարկեցինք»,-հայտարարել է Ավստրիայի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Պիտեր Մեննելը:

15-ամյա Սախինովիչը բազմակի կոտրվածքներ է ստացել, անհապաղ տեղափոխեվլ է Վիեննա, որտեղ էլ վիրահատվել է: Ըստ բժիշկների, ստացված վնասվածքները չեն սպառնում աղջկա կյանքին, հայտնում է Ռ-Սպորտը:

Ադրբեջանի իշխանությունները կարգադրել են հետաքննել միջադեպը:

Առաջին Եվրոպական խաղերը Բաքվում, դեռ չսկսված, արդեն գլխացավանք են դարձել ինչպես կազմակերպիչների, այնպես էլ մասնակիցների համար:

Բաքվի կենտրոնում ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել՝ կռվել են Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած մարզիկները: Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, սկզբում լեզվակռիվ է սկսվել մարզիկների միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի: Իրավապահների միջամտությունից հետո միջադեպը հարթվել է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---