Ռուս զինծառայողի սպանությունը Գյումրիում քննելու է ՌԴ Քննչական կոմիտեն

Ռուս զինծառայողի սպանությունը Գյումրիում քննելու է ՌԴ Քննչական կոմիտեն

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մերձակայքում սպանվել է ռուսական ռազմակայանի զինծառայող Իվան Նովիկովը: Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, նույն վայրում վիրավորվել է նաև նրա ծառայակիցը, ընդ որում երկուսն է դարձել են նույն պայմանագրային զինծառայողի զոհը, որն արդեն ձերբակալված է: Չնայած որ տեղի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել, միջադեպը հետաքննելու է ՌԴ Քննչական կոմիտեն, գրում է «Կոմերսանտը»:

Ըստ պարբերականի աղբյուրների իրավապահ մարմիններում, վիճաբանությանը, որն ավարտվել է սպանությամբ, առնվազն 3 մարդ է մասնկցել: Սպանված շարքային Նովիկովից և նրա ձերբակալված ծառայակցից բացի, կա նաև վիրավոր, որը գտնվում է ռուսական ռազմակայանի հոսպիտալում:

Հնարավոր է, հենց նրա օգնությամբ է հաջողվել արագ բացահայտել սպանությունը:

Ըստ հայ-ռուսական համաձայնգարի, քրեական գործերի վարույթը102-րդ ռուսական ռազմակայանաի զինծառայողներին կամ նրանց ընտանիքի անդամներին առնչվող հանցագործությունների դեպքում հայտնվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինների. Ինչպես նաև ռազմական ոստիկանության իրավասությամն տակ:

Նովիկովի դին հայտնաբերվել է Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում հունիսի 15-ին, զինծառայողի մարմնին հայտնաբերվել են կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է զինվորական համազգեստով երիտասարդի դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետքերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է սպանված երիտասարդի ինքնությունը, ով Գյումրիում տեղակայված թիվ 102 ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովն է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։ Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչները, հայտնել է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։

Ավելի ուշ, ռուսական ռազմակայանի զինծառայողը խոստովանել է ծառայակցին սպանելու փաստը, հայտնել է Հարավային զինշրջանի մամուլի ծառայությունը:

«Ըստ նախնական տեղեկությունների, զինծառայողի մահվան պատճառ է դարձել կենցաղային վեճը ծառայակցի հետ, որն այժմ ձերբակալված է և խոստովանական ցուցմունքներ է տալիս»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---