Աղբյուր. Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը կնկարահանվեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում

Աղբյուր. Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը կնկարահանվեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը գլխավոր դերերը կկատարեն ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» (The Promise) դրամայում, հայտնում է Entertainment Weekly-ն The Wrap-ի վրա հղումով: Ֆիլմը կպատմի ամերիկացի լրագրողի (Բեյլ) ողբերգական սիրո պատմությունը Օսմանյան կայսրության փլուզման ֆոնին: Այզեկը կմարմնավորի ուսանող բժշկի կերպարը Մերձավոր Արևելքից:

Ինչպես հայտնում է Showbiz 411-ը, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ստեղծումը ֆինանսավորում է հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը: Նախորդ աղբյուրներում ևս հիշատակվում է Ցեղասպանության փաստն ու Օսմանյան Թուրքիայի պարտությունն Առաջին համաշխարհային պատերազմում, թեև սյուժեի մանրամասները դեռ չեն հրապարակվում:

Սցենարը գրել է «Գեյշայի հուշերի» հեղինակ Ռոբին Սվիքորդը: Թերի Ջորջը, որը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով, հանդես կգա որպես ռեժիսոր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---