98 տարեկանում մահացել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը

98 տարեկանում մահացել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին՝ Լոս Անջելեսում, 98 տարեկանում մահացել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, հայտարարել է MGM Resorts International ընկերության խոսնակ Քլարկ Դյումոնթը, գրում է Bloomberg-ը: Մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Քըրքորյանն ամերիկահայ միլիարդատեր էր, գործարար, բարերար. «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրենը։ Սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Ամերիկյան հեղինակավոր Forbes-ի համաձայն, 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր $15 միլլիարդի, բացի այդ նա համարվում էր Լաս Վեգասի հայրը։ 2004-ին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար միլիարդատիրոջը Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում է շնորհվել՝ Հայաստանի ազգային հերոս։

Մինչև 1935-ը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով (1947-ին գնել է Los Angeles Air Service փոքրիկ չարտերային ավիաընկերությունը), ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։ Կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968-ից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետերը։

Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր $151 միլիոն է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ $21 միլիոն՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---