1 մլրդ 540 մլն դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հիմնանորոգման առաջին փուլին

1 մլրդ 540 մլն դրամ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հիմնանորոգման առաջին փուլին

PanARMENIAN.Net - Հայաստանն Արցախի հետ կապող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվից 1 մլրդ 540 մլն դրամ է հատկացրել տրանսպորտի և կապի նախարարությանը: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի հունիսի 18-ի նիստում:

Նշված գումարը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

116 կմ երկարություն ունեցող Վարդենիս (Հայաստան) - Մարտակերտ (ԼՂՀ) երկրորդ ռազմավարական մայրուղու շինարարությունը «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագիր է։

Ավտոճանապարհը, որի վերակառուցումը կավարտվի 2016-ի սկզբին, Հայաստանի և Արցախի միջև այլընտրանքային կապ կապահովի։ Այն ոչ միայն կակտիվացնի ճանապարհի երկայնքով ձգվող 22 մանր ու մեծ համայնքի կյանքը, այլև կնպաստի երկու երկրի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը: Մայրուղու վերակառուցմանը բյուջեով նախատեսված է հատկացնել մոտ 9 մլրդ դրամ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ են ընդգրկված:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---