ՄԽ նախկին համանախագահ. Բաքուն որևէ նպատակի չի հասնի՝ մեծացնելով ՀՀ հանդեպ ռազմական ճնշումը

ՄԽ նախկին համանախագահ. Բաքուն որևէ նպատակի չի հասնի՝ մեծացնելով ՀՀ հանդեպ ռազմական ճնշումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը որևէ նպատակի չի հասնի՝ մեծացնելով ռազմական ճնշումը Հայաստանի նկատմամբ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը:

Ֆրանսիացի դիվանագետը Երևանում էր՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Rose-Roth միջազգային համաժողովին` «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում թեմայով»:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը որևէ նպատակի կհասնի` մեծացնելով ռազմական ճնշումը Հայաստանի նկատամամբ: Դա անհեռանկարային գործ է», - ասել է Ժակ Ֆորը՝ նշելով, որ այս տեսակետը փոխանցել է նաև Ադրբեջանի ղեկավարությանը, սակայն հրաժարվելով խոսել Բաքվի արձագանքի մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Չեմ կարող ասել, թե ինչ էր ինձ պատասխանում Ադրբեջանի ղեկավարությունը, բայց վստահ եղեք, որ այս՝ անվտանգության հարցերը, ես շատ հստակ կերպով բարձրացրել եմ Բաքվում մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ», - ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահը։

«Ուշադրությամբ հետևում եմ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին, հույս ունեմ, որ առողջ բանականությունը կհաղթանակի, և շփման գծում լարվածության աճը կդադարի, որովհետև հնարավոր չէ միջնորդ լինել այս խնդրի խաղաղ կարգավորման համար, եթե ռազմական լարվածությունը վերջ չի գտնում», - ասաց Ժակ Ֆորը։ Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավականակությանը` նախկին համանախագահն ասել է. «Ես անձնապես կարծում եմ, որ պատերազմը Ղարաբաղում չի վերսկսվի, որովհետև որևէ կողմ չի կարող հաղթանակ տանել այս պայմաններում: Պատերազմի արդյունքում կորուստներ կունենան բոլոր կողմերը, և այն ցանկալի չէ՝ անվտանգության և մշտական բնակչության ապահով զարգացման տեսանկյունից: Այդ բնակչության կյանքի պայմանները շատ ծանր են, և, կարծում եմ, որ մենք պետք է լրջորեն աշխատենք՝ օգնելու նրանց բարելավել կյանքի որակը և անվտանգության պայմանները»:

Հունիսի 19-ին Երևանում համաժողովի շրջանակում Ժակ Ֆորը հայտարարեց. «Շատ արդարացիորեն Հայաստանը ԼՂ հակամարտության գործընթացում պնդում է այնպիսի միջազգային սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը, ինչպիսիք են ուժի գործոնի բացառումը, ժողովուրդների ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանն ավելի շատ կենտրոնացած է միջազգային իրավունքի մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա:

Ըստ ֆրանսիացի նախկին համանախագահի, Ադրբեջանը ցանկանում է օգուտ քաղել նավթային էներգետիկ ծրագրերի եկամուտներից, որոնք այս բոլոր տարիներին ուղղվում են սպառազինությունների ձեռք բերմանը: Հակամարտության չկարգավորված լինելը արտակարգ և լիազոր դեսպանը բացատրեց մի շարք գործոններով, որոնցից մեկը կողմերի միջև վստահության պակասն է, մյուսը՝ երկրների ղեկավարների մոտ փոխզիջումների գնալու քաղաքական կամքի բացակայությունը:

Պատճառներից առաջինին մասին խոսելով՝ ֆրանսիացի նախկին համանախագահն ասաց. «Կողմերից յուրաքանչյուրը նշում է պայմանավորվածություններ, որոնք չեն պահպանվել, խոսում է թշնամական վերաբերմունքի մասին՝ մյուս կողմի կողմից, չնայած նրան, որ միջնորդական գործընթացի հիմնական խնդիրներից մեկը դրանցից խուսափելն է: Եվ սա օգտագործվում է կողմի կողմից որպես արդարացում, թե ինչպես կարող եմ վստահել կողմին, եթե նրանք այսպիսի բան են անում կամ՝ ասում»:

Ժակ Ֆորը հայտարարեց, որ ակնհայտ է, որ ինչ-որ որոշակի պահի երկու կողմերն էլ պետք է ընդունեն գաղափարը, որ ինչ-որ որոշակի պահի պետք է հրաժարվեն ինչ-որ այլ բան ստանալու դիմաց:

Ըստ նրա՝ այս փոխզիջումների մթնոլորտը, ցավալիորեն, բացակայում է երկու կողմերի մոտ ու սեփական նկատառումները ներկայացրեց, թե ինչո՞ւ է այդպես. «Քաղաքական կամքի այս բացակայությունը երկու կողմերի համար, հիմնականում, ներքին քաղաքական գործընթացներն են, երկու պետությունների ղեկավարներն էլ վախենում են քննադատությունից, եթե բանակցությունների ընթացքում ինչ-որ քայլ ձեռնարկենք, որը կարող է երկրի ներսում դիտարկվել որպես անընդունելի զիջում։ Ահա, սա է նրանց հետ պահում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---