Ներբեռնման ժամանակ iOS 9-ը ինքնուրույն կհեռացնի ու կվերականգնի հավելվածները

Ներբեռնման ժամանակ iOS 9-ը ինքնուրույն կհեռացնի ու կվերականգնի հավելվածները

PanARMENIAN.Net - iOS 9-ը նոր օպերացիոն համակարգի բաց բետա-փորձարկումը մեկնարկում է հուլիսին: Apple ընկերության համար հերթական հարթակի ստեղծումը սխալների ուղղում էր` առաջին հերթին դա վերաբերում է մշտական հիշողության հարցվող ծավալներին, որն անհրաժեշտ է համակարգի տեղադրման համար: Գլխավոր նվաճումն այն է, որ iOS 9 ընդամենը 1,8 գիգաբայթ հիշողություն է պահանջում: Նախորդ տարի սարքերի օգտատերերը ստիպված եղան ջնջել բովանդակության մեծ մասը` անհրաժեշտ ծավալ ապահովելու համար 4,6-գիգաբիտանոց iOS 8-ի համար:

Անհրաժեշտ ծավալների կրճատումը հնարավոր դարձավ հավելվածների ժամանակավոր հեռացման գործառույթի ավելացմամբ` օպերացիոն համակարգի թարմացումների տեղադրման համար: Բջջային հարթակի օպտիմալացման շնորհիվ Apple-ին հաջողվեց նվազեցնել թարմացումների ծավալը 4,3 Գբայթից iOS 8-ում մինչև 1,3 Գբայթ:

Ճիշտ է 16 Գբայթ և նույնիսկ 8 Գբայթ հիշողությամբ սարքերի որոշ օգտատերեր միևնույն է ստիպված եղան ձեռքով ջնջել հավելվածների մի մասը` iOS 9 նոր տարբերակների ներբեռնման համար, սակայն վերոնշյալ գործառույթը թույլ է տալիս ավտոմատացնել գործողությունը: Ստանալով օգտատերի հավանությունը` համակարգն ինքնուրույն տեղ կազատի iPhone-ում կամ iPad-ում, իսկ թարմացման ավարտին` կվերականգնի բոլոր տվյալները:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---