Աղբյուր. Կոր դիսփլեյով Apple սմարթֆոնը կթողարկվի 3 տարուց

Աղբյուր. Կոր դիսփլեյով Apple սմարթֆոնը կթողարկվի 3 տարուց

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը վերջերս գրանցեց կոր դիսփլեյով սմարթֆոնի կառուցվածքի պատենտը: Պատենտի ստանալու փաստն ինքնին դեռ չի երաշխավորում, որ նման սարք երբևէ կհայտնվի շուկայում: Սակայն Business Korea կորեական աղբյուրները վստահ են, որ ընկերության մտադրությունները լուրջ են:

Ըստ աղբյուրների հաղորդագրությունների, ճկուն դիսփլեյով առաջին iPhone-ը կներկայացվի 2018-ին: Դսիփլեյների առաջատար արտադրողներ` կորեական LG Display-ն ու Samsung Display-ն արդեն աշխատում են ճկուն OLED-պանելների վրա Apple-ի համար:

Աղբյուրները հայտնում են, որ LG Display-ը մտադիր է վերապրոֆիլավորել LCD-դիսփլեյների արտադրության իր հոսքագծերից մեկը Գումի գործարանում OLED-պանելների արտադրության համար, ինչը պետք է տեղի ունենա արդեն 2017-ին:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---