1988-ի աղետալի երկրաշարժի մասին ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն աշնանը Հայաստանում

1988-ի աղետալի երկրաշարժի մասին ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն աշնանը Հայաստանում

PanARMENIAN.Net - «Մարս Մեդիա» կինոընկերության նախագահ, ռուսաստանաբնակ հեռուստա- և կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը և ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանի հետ համատեղ պատրաստվում են խոշորածավալ, ուստի մեծ բյուջե պահանջող դրամատիկ «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի ողբերգական իրադարձությունների մասին Հայաստանում: Պրոդյուսերը տեղեկացնում է, որ ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն աշնանը Հայաստանում։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Աշնանը Հայաստանում սկսում ենք «Մի երկրաշարժի պատմության» նկարահանումները, որը ստեղծում ենք Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների հետ համատեղ։ 1988թ․ Լենինականում տեղի ունեցած երկրաշարժի մասին շատ ազդեցիկ սցենար է՝ գրված Սերգեյ Յուդակովի ու Ուլեքսեյ Գրավիցկու կողմից, համահեղինակն է Արսեն Դանիելյանը։ Գլխավոր դերում հանդես կգա Կոնստանտին Լավրոնենկոն։ Սկսել ենք դերասանական կազմի ընտրությունը։ Այս նախագիծն ինձ համար շատ կարևոր է»,- գրել է Դիշդիշյանը։

1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում ավերիչ երկրաշարժ է եղել, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Դրա հետևանքովհազարավոր շինություններզանգվածային վնասվածքներ են ստացել ու փլուզվել, այն նաև տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25 հազար մարդ, 19 հազարը հաշմվել, 530 հազար բնակիչանտուն մնացել: Հայաստանն այս օրերին դարձել էր միասնության էպիկենտրոն՝ փրկարարներ էին ժամանել ոչ միայն խորհրդային հանրապետություններից, այլև Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, ԳԴՀ-ից, ԱՄՆ-ից: Մոտ 100 պետություն օգնության ձեռք էր մեկնել հայ ժողովրդին: Սպիտակի երկրաշարժը համարվում է 20-րդ դարի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը:

Ֆիլմի իրադարձությունները, որի նկարահանումը ստանձնում է Սարիկ Անդրեասյանը, ծավալվելու են Լենինականում: Գլխավոր հերոսները երիտասարդ հայ Ռոբերտ Մելքոնյանն ու տարիքով ավելի մեծ ռուս փրկարար Անդրեյ Բերեժնոյն են: Ֆիլմի դերակատարների որոնումներն իրականցվում են ոչ միայն Ռուսաստանում ու Հայաստանում, այլև այլ երկրներում, օրինակ, Ֆրանսիայում, Վրաստանում, Ուկրաինայում: Այս պահի դրությամբ Բերեժնոյի դերակատարության հավանական թեկնածուն Վլադիմիր Մաշկովն է, բայց պայմանավորվածություններ դեռ չեն ստորագրվել, գրում է Filmz.ru.-ն:

Ֆիլմի պաշտոնական սինոպսիսն այսպիսին է. Բնական աղետի ՝ 1988-ի Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը, որի կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար:

Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչել, թե մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի, նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարիտանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը:

Հավանաբար, նկարահանումներն անցնեն ՌԴ կառավարության, մշակույթի, ՊՆ ու ԱԻՆ, ինչպես նաև ռուսական Առաջին ալիքի աջակցությամբ, ինչպես նաև, Շառլ Ազնավուրի հիմնադրամի ու Հայաստանի Հանրային հեռուստատեսության մասնակցությամբ: Ֆիլմի բյուջեն մոտ 5 մլն դոլար է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---