Սմարթֆոնների համար Microsoft Office-ի պաշտոնական փաթեթը հասանելի է Google Play-ում

Սմարթֆոնների համար Microsoft Office-ի պաշտոնական փաթեթը հասանելի է Google Play-ում

PanARMENIAN.Net - Սմարթֆոնների համար Microsoft Office-ի փաթեթի հավելվածները Android համակարգի օպերացիոն բազայի վրա ազդագրվեցին մայիսի կեսին: Word, Excel и PowerPoint պաշտոնական տարբերակները կարելի է ներբեռնել Google Play խանութից հունիսի 25-ից:

Հավելվածներն ինքնին անվճար են, սակայն գործառույթների ամբողջական փաթեթը ստանալու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել Office 365-ին: Microsoft-ը տեղեկացրել է, որ հավելվածների նախնական տարբերակը փորձարկվել է սմարթֆոնների 1900 մոդելի վրա 83 երկրում: Ընկերությունը շատ երախտապարտ է բոլոր օգտատերերին և հաշվի է առել նրանց բոլոր ցանկությունները: Օրինակ, հենց նրանց շնորհիվ հավելվածներում հնարավորություն առաջացավ միանալու Google Drive աքաունթին: Բացի այդ, Android-ի համար նախատեսված Office-ի փաթեթը ինտեգրվեց նաև Dropbox-ին:

Ընդհանուր առմամբ Android-սմարթֆոնների համար նախատեսված Word, Excel և PowerPoint-ը միավորում են օգտատերին ծանոթ դիզայնը, սենսորային էկրանների օպտիմալացումը, ընթերցանության հարմար գործառույթները, փաստաթղթերի ստեղծումն ու խմբագրումը:

Microsoft կորպորացիայի Office 365 ամպային ծառայությունը հասանելի դարձավ հայ օգտատերերին արդեն 2013-ի նոյեմբերի 12-ից: Microsoft Office 365-ը ամպային պրոպրիետար ծրագրային ապահովում է, որը տարածվում է «ծրագրային ապահովում+ ծառայություններ» (Software + Services) սխեմայով: Ապահովման մասին հայտարարվեց 2010-ի աշնանը: Այն հասանելի դարձավ ամբողջ աշխարհում 2011-ի հունիսի 28-ին: Առկա են բոլոր գործիքները, որոնք փաստացի արդեն ստանդարտ են դարձել ցանկացած օֆիսում աշխատանքի համար` բիզնես-դասի փոստը Exchange հարթակում բոլոր հնարավորություններով, Sharepoint պորտալը և այցեքարտ-հրապարակային կայքը էջերի պարզ դասավորությամբ, Lync մեսենջերը, որը թույլ է տալիս ոչ միայն տեքստային փոխանակումներ, այլ նաև ենթադրում է տեսախորհրդաժողովների անցկացում:

Այս ամբողջ հավաքածուն կարելի է վարձակալել ամսական կամ տարեկան վճարով, ընդ որում բաղադրիչներն ու հնարավորությունները կարող են համադրվել ըստ օգտատերի պահանջների: Միակ անհրաժեշտ պայմանը բրաուզերն ու ինտերնետի առկայությունն է: Ընդ որում հաճախորդների համար փորձարկման ժամկետը 4 ամիս է, իսկ հաճախորդները կարող են առցանց գրանցվել 10-15 րոպեում և անվճար օգտվել ամպային ծառայությունից: Office 365-ը դեռևս հասանելի է միայն Windows 7 և Windows 8 օպերացիոն համակարգերի օգտատերերի համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---