Վրացական ավիաընկերությունը կվերսկսի Թբիլիսիի և Երևանի միջև թռիչքները. Տոմսի արժեքը` € 55-ից սկսած

Վրացական ավիաընկերությունը կվերսկսի Թբիլիսիի և Երևանի միջև թռիչքները. Տոմսի արժեքը` € 55-ից սկսած

PanARMENIAN.Net - Վրացական Airzena- Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29–ից կսկսի իրականացնել Թբիլիսի–Երևան–Թբիլիսի կանոնավոր չվերթները, ավիաընկերությանը համապատասխան թույլտվություն արդեն տրվել է: Այս մասին գրում է «Նովոստի–Գրուզիա» գործակալությունը՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը հղումով։

Թռիչքները կիրականցվեն շաբաթական չորս անգամ, տոմսի արժեքը` 55 եվրոյից սկսած։

Վրաստանի և Հայաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարել էր 2011–ին։ «Արմավիա» ավիաընկերոփւթյունը, որն այդ պահին կանոնավոր չվերթներ էր իրականացնում քաղաքների միջև, բացատրել է իր որոշումը ձմեռային ամիսներին այդ երթուղու ցածր շահութաբերությամբ, գրում է ԱՌԿԱ-ն։

Airzena ավիաընկերությունը ստեղծվել է 1993–ի սեպտեմբերին։ Ի սկզբանե, Airzena–ն չարթերային թռիչքներ է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ, Իտալիա, Չինաստան, Եգիպտոս, Հնդկաստան, Սիրիա, ինչպես նաև կանոնավոր չվերթներ` Ավստրիա (Վիեննա)։ 1999-ին Airzena–ն դարձել է Վրաստանի ազգային ավիափոխադրողը։ 2004-ին վերանվանվել է Georgian Airways:

Georgian Airways ավիաընկերությունն ունի միջին մագիստրալային Boeing 737 և CRJ ինքնաթիռներ։ Այսօրվա դրությամբ ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում դեպի 14 քաղաք։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---