Ավարտվել է էլեկտրական ավտոմեքենաների մրցավազքի առաջին մրցաշրջանը (վիդեո)

Ավարտվել է էլեկտրական ավտոմեքենաների մրցավազքի առաջին մրցաշրջանը

PanARMENIAN.Net - Ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաները դարձել են մեքենաշինական արդյունաբերության գլխավոր թրենդը: Tesla Motors-ից բացի նոր մոդելների ստեղծման մասին հայտարարել են խոշոր արտադրողները: Պահանջարկը շարունակում է աճել: Էլետրամոբիլներ են հայտնվում նույնիսկ սպորտային միջոցառումներում:

Լոնդոնում ավարտվեց 2014-2015 թթ. «Ֆորմուլա Ե» մրցաշարի պատմության մեջ առաջին մրցաշրջանը, որին մասնակցել են բացառապես էլեկտրական ավտոմեքենաներ: Հունիսի 28-ին այստեղ տեղի ունեցավ մրցումների վերջին, 11-րդ փուլը: Մրցաշարի եզրափակիչն անկանխատեսելի էր: Եզրափակիչ փուլում հաղթանակ տարավ Սեմ Բերդը Virgin Racing թիմից, իսկ չեմպիոն ճանաչվեց Նելսոն Պիկեն NEXTEV TCR-ից` նա առաջ անցավ E.dams-Renault ներկայացնող Սեբաստիան Բուեմիից ընդամենը 1 միավորով:

Կազմակերպիչները հայտնել են, որ «Ֆորմուլա Ե»-ի հաջորդ մրցաշրջանում ակնկավում են կանոնների փոփոխություններ: Այդպես, մասնակիցները կկարողանան օգտագործել սեփական մարտկոցներն ու շարժիչները: Մրցավազքի հիմնական նպատակը էլեկտրամոբիլների գաղափարը լայն հանրության շրջանակներում տարածելն է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---