ԱՊՀ երկրները գիտատեխնիկական տեղեկատվություն կփոխանակեն

ԱՊՀ երկրները գիտատեխնիկական տեղեկատվություն կփոխանակեն

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները համաձայնագիր են կնքել գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 29-ին իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում:

Համաձայնագրում ասվում է, որ գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումն իրականացվել է կամավոր հիմունքներով: Այն ներառում է տեղեկատվական ռեսուրսների համատեղ կազմավորում և օգտագործում, հիմնարար և կիրառական հետազոտությունների տեղեկատվական ապահավուոմ, նորարարական մշակումներ ճշգրիտ, բնական ու տեխնիկական գիտությունների ոլորտում:

Փաստաթուղթն ուղղված է գիտատեխնիկական տեղեկատվության ազգային համակարգերի զարգացմանը և տեղեկատվական ռեսուրսների փոխշահավետ օգտագործման զարգացմանը: Համաձայնագրի մասնակիցները կարող են համատեղ գործունեության ծրագրեր մշակել միջպետական փոխանակման ոլորտում` հաշվի առնելով ազգային համակարգերի շահերը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---