Նորաստեղծ տպիչը կարողանում է պատկերներ ստանալ «սերով» սուրճի վրա (վիդեո)

Նորաստեղծ տպիչը կարողանում է պատկերներ ստանալ «սերով» սուրճի վրա

PanARMENIAN.Net - Եռաչափ տպագրությունը սննդամթերքի օգտագործմամբ տեխնիկական նորարարություն չէ: Դեպքերի մեծ մասում օգտագործվում են սովորական 3D-տպիչներ աննշան ձևափոխումներով` մածուցիկ նյութով տպագրության համար, մասնավորապես, այն լայնորեն կիրառվում է շոկոլադով տպագրության համար: Սակայն իսրայելյան SteamCC ընկերությունը միանգամայն նոր բան է ներկայացրել:

Ripples տպիչը կարողանում է բարդ պատկերներ ստանալ սերով սուրճի վրա: Սմարթֆոնի միջոցով հավելվածի օգնությամբ հարկավոր է ընտրել պատկերների շտեմարանից անհրաժեշտ պատկերն ու ուղարկել այն տպագրության: Դրանից հետո տպիչը սուրճի հատիկների էքստրակտի միջոցով 10 վայրկյանում պատկերը ստանում է սուրճի սերի վրա: Սարքի սեփականատերերն ու լատե-արտի ջատագովներն առանձին կայքում կարող են խմբագրել շտեմարանում գոյություն ունեցած պատկերներն ու ստեղծել սեփականները:

Արտադրողները դեռ չեն հայտնում սարքի տեխնիկական բնութագրերը: Ընկերությունն առաջին պատվերները կսկսի կատարել սեպտեմբերին, սարքի նախնական գինը 999 դոլար է` մոտ 470 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---