Գյումրիում գյուղտեխնիկայի հավաքման ձեռնարկություն կարող է բացվել

Գյումրիում գյուղտեխնիկայի հավաքման ձեռնարկություն կարող է բացվել

PanARMENIAN.Net - Բելառուսն ու Հայաստանը քննարկում են Գյումրի քաղաքում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման ձեռնարկություն բացելու հարցը: Այդ մասին հունիսի 29-ին լրագրողներին հայտնել է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վիկտոր Գումինսկին՝ երկու երկրի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպման մեկնարկից առաջ:

Գումինսկին նշել է, որ տնտեսական գորշակցության պոտենցիալն ամբողջությամբ չի օգտագործվում, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է փնտրել այդ ոլորտում հարաբերությունները խորացնելու տարբերակներ, Белта կայքին հղումով գրում է Tert.am-ը:

«Մենք վաղուց արդեն քննարկում ենք Գյումրի քաղաքում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման ձեռնարկություն բացելու հարցը, բայց, ցավոք, դեռ այդ հարցում հեռու չենք գնացել: Առևտրատնտեսական հարաբերությունների վիճակը, որն այսօր ունենք, ոչ մի կերպ չի կարող բավարարել ո՛չ մեր, ո՛չ հայկական կողմին»,- ասել է Վիկտոր Գումինսկին՝ բացատրելով, որ քննարկվում են երրորդ երկրների շուկաներ դուրս գալու հեռանկարները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2015թ. հունվար-ապրիլին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանումը Բելառուս կրճատվել է 98,1%-ով, ներմուծումը այդ երկրից՝ 86.9%-ով:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ղեկավարությամբ, կմասնակցի Բելառուսի և Հայաստանի Ազգային ժողովների համագործակցության վերաբերյալ միջխորհրդարանական հանձնաժողովի իններորդ նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ բանակցություններ:

ՀՀ-ում Բելառուսի արտակարգ ևլիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն այս տարվա մայիսին՝ լրագրողների հետ հանդիպմանը, տեղեկացրել է, որ Հայաստանի մարզերում Բելառուսի կողմից կստեղծվեն գյուղատնտեսական տարածքների մշակման մեքենատրակտորային կայաններ: Մինչև տարեվերջ ծրագրվում է հասնել կոնկրետ պայմանավորվածությունների: Դեսպանի տեղեկություններով՝ հարցն արդեն քննարկվել է Շիրակի և Արմավիրի մարզպետների հետ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---