Արաբական կոալիցիան սխալմամբ ավիահարված է հասցրել Եմենում ՄԱԿ ներկայացուցչությանը

Արաբական կոալիցիան սխալմամբ ավիահարված է հասցրել Եմենում ՄԱԿ ներկայացուցչությանը

PanARMENIAN.Net - Շիա հոուսիթ ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սխալմամբ ավիահարված է հասցրել Եմենում ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցչությանը Եմենի Ադեն քաղաքում: Կառույցը լրջորեն վնասվել է, իսկ պահակազորի անդամներից մեկը` վիրավորվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքի վրա հղումով:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ավիահարվածը: «Նա վստահ է, որ միջադեպը միայն շեշտում է, որ Եմենում երկարաժամկետ խաղաղության կարելի է հասնել միայն դադարեցնելով ռազմական գործողություններն ու նստելով բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է Հաքը: Ըստ նրա, Պան Գի Մունը կոչ է արել հետաքննել հունիսի 28-ի ավիահարվածի հանգամանքները, հայտնում է Lenta.ru-ն:

Կոալիցիան ռմբակոծությունները սկսեց 3 ամիս առաջ, երբ Եմենից վտարեցին նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին` նրան պաշտոնանկ արեցին շիա ապստամբ հոուսիթները: Երկրի արևելքը, ներառյալ մայրաքաղաք Սանան, շիաների հսկողության տակ է: Հոուսիթների և Հադիին հավատարիմ ուժերի միջև կատաղրի մարտերը շարունակվում են հարավային Ադեն նավահանգստի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---