Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի ՀՀ-ում. Թե երբ նրան կտեղափոխեն՝ դեռ հայտնի չէ

Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի ՀՀ-ում. Թե երբ նրան կտեղափոխեն՝ դեռ հայտնի չէ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պոդոլսկի շրջանում 2013-ին «Կամազ» մակնիշի բեռնատարով 18 մարդու կյանք խլելու գործով 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցով ՀՀ արդարադատության նախարարությունը ռուսական կողմից դեռ նորություն չունի:

Հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Արմենիա» հ/ը եթերում հայտարարել էր, որ իր և ՌԴ գլխավոր դատախազի միջև պայմանավորվածության համաձայն Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում, քանի որ ՀՀ քաղաքացի է:

Նախարարությունը մշտապես կապի մեջ է ռուս գործընկերների հետ, սակայն փոխանցման վերաբերյալ հստակ ժամկետներ դեռ չկան, գրում է Panorama.am-ը:

Հունիսի 27-ին ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Հարությունյանին Հայաստան տեղափոխելու և պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու մասին համաձայնություն այդ պահի դրությամբ չկա:

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:

2014-ի դեկտեմբերի 25-ին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դիմել էր Հայաստանի արդարադատության նախարարություն՝ նրան Հայաստան տեղափոխելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---