Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում դառնում է 55.000 դրամ

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում դառնում է 55.000 դրամ

PanARMENIAN.Net - 2015-ի հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ՝ ընթացիկ 50 հազար դրամի փոխարեն:

Օրենսդրության համապատասխան փոփոխություններն ընդունվել էին 2014-ի սեպտեմբերին՝ Կառավարության նիստի ժամանակ, և ներկայացվել երկրի խորհրդարանի հաստատմանը:

Հունիսի 30-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը«Տնտեսական օրակարգ» համաժողովում նշել է, որ կենսաթոշակային համակարգին ուղղվող միջոցներն էականորեն նպաստում են աղքատության մակարդակի նվազմանը:

«Սոցիալական նպաստներ չվճարելու դեպքում ծայրահեղ աղքատությունը երկու անգամ ավել կլինի», - ասել է Ասատրյանը, գրում է Panorama.am-ը:

Ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանում կա 550.000 կենսաթոշակառու, որից մոտ 460.000-ը՝ աշխատանքային, 60.000-ը՝ սոցիալական, 32.000-ը՝ զինվորական:

ՀՀ-ում նաև 550.000 վարձու աշխատող կա, ում աշխատանքով ապահովում է կենսաթոշակառուների կենսաթոշակը, 300.000 ինքնազբաղված, ովքեր ներդրումներ չեն ունենում պետբյուջե, 50.000 անհատ ձեռներեց:

2015-ի հաստատված բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 390,5 միլիարդ դրամ, որը կազմում է պետբյուջեի մոտ 30%-ը: Կառավարության 2014-2017 թթ.-ի ծրագրի համաձայն՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձը երեք տարվա ընթացքում կդառնա 65.000 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---