Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն

Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանըՄիջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Այն ընդգրկվել է նաև ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ի Ակադեմիայի նախագահության նիստում, հաշվի առնելով Բյուրականի աստղադիտարանի նոր կարգավիճակը, որոշվել է մշակել աստղադիտարանի ռազմավարական ծրագիր եւ բարեփոխել կառավարման համակարգը:

Հայ աստղագետները մասնակցում են նաև միջազգային խոշոր գիտական համաժողովներին։ Կանարյան կղզիների Տեներիֆե քաղաքի Լա Լագունայի համալսարանում հունիսի 22-26-ին անցկացվել է Եվրոպական աստղագիտական համագումարը, որը պաշտոնապես կոչվում է«Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթ» (European Week of Astronomy and Space Science – EWASS): Այն եվրոպական աստղագետների տարվա գլխավոր իրադարձությունն է և անցկացվում է ամեն տարի եվրոպական երկրներից որևէ մեկում:

Համագումարին մասնակցել է 53 երկրի 1164 աստղագետ, ներառյալ ճանաչված գիտնականներ, եվրոպական աստղագիտական կառույցների ղեկավարներ և մեծ թվով երիտասարդ աստղագետներ: Հայաստանը նույնպես ներկայացված է եղել այս համաժողովին։

Հունիսի 1-5-ը Շվեդիայի Մարստրանդ քաղաքի Կարլսբերգ ամրոցում տեղի է ունեցել «Բազմաթիվ գույների գալակտիկաներ․ աստղառաջացումը տիեզերական ժամանակի ընթացքում» (Galaxies of Many Colours: Star Formation across Cosmic Time) թեմայով աստղագիտական համաժողովը, որին մասնակցել են ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իրանի, Կանադայի, Հայաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Չիլիի, Տայվանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի 55 գիտնականներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---