ՌԴ-ն $6 մլն կտրամադրի Հայաստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին

ՌԴ-ն $6 մլն կտրամադրի Հայաստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը 2015-17թթ.-ին 6 միլիոն դոլար կհատկացնի ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության հիմնադրամին՝ Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում պարենային անվտանգության և սննդի ապահովման գործում տեխնիկական օգնության ծախսերի, ինչպես նաև՝ գյուղանտնտեսության կայուն զարգացման ֆինանսավորման համար:

Երեք տարվա ընթացքում տրամադրվելու է 2-ական միլիոն դոլար, ՏԱՍՍ գործակալությունին հղումով գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 11 միջկառավարական համաձայնագիր, այդ թվում՝ միջուկային անվտանգության ոլորտում գործակցության, ԵՏՄ-ին անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական օժանդակության տրամադրման, գազի, նավթամթերքի, չմշակված ադամանդների մատարակարարման և այլն:

Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման համար ռուսական կողմը Հայաստանին անհատույց կարգով 42 մլն դոլար է պատրաստվում հատկացնել:

Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Տաջիկստանը և Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---