Վերլուծաբան․ Apple Watch «խելացի» ժամացույցների պահանջարկն անկում է ապրել

Վերլուծաբան․ Apple Watch «խելացի» ժամացույցների պահանջարկն անկում է ապրել

PanARMENIAN.Net - Apple Watch «խելացի» ժամացույցները վաճառվում են ևս յոթ երկրներում։ Այսպես, հունիսի 26-ից սարքերը հայտնվել են Մեքսիկայում, Իտալիայում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Թայվանում։ Հայաստանցի օգտատերն առայժմ կարող է ձեռք բերել գաջեթը միայն ընկերության օնլայն խանութում։

Սակայն տվյալ արտադրանքի հետ կապված ամեն ինչ չէ, որ լավ է։ Pacific Crest Securities վերլուծական ընկերության մասնագետ Բրեդ Հարգրիվզը հայտարարել է, որ Apple խանութների այցելության վիճակագրությունը, Google որոնողական համակարգի տեղեկությունները, ինչպես նաև առաքման ծավալների մասին տեղեկատվությունը վկայում են՝ հանրությանը ներկայացնելու պահից մինչ օրս Apple Watch-ի նկատմամբ պահանջարկը կտրուկ անկում է ապրել։

Շուկայական վերլուծաբանը պնդում է, որ երկրորդ եռամսյակում «խելացի» ժամացույցների վաճառքները հասել են կանխատեսված մակարդակին՝ կազմելով 5,5 մլն միավոր։ Սակայն տարվա երկրորդ կեսին ընկերությունը կառաքի 10,5 մլն միավոր Apple Watch՝ նախկինում նախանշված 11 մլն-ի փոխարեն։ Գաջեթի նկատմամբ հետաքրքրության անկումն առավել նկատելի կդառնա 2016-ին․ մասնագետի գնահատականի համաձայն, սարքի առաքման ծավալները կկազմեն մոտ 21 մլն միավոր՝ նախնական կանխատեսումից 3 մլն միավորով պակաս։

«Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---