Մոտ 40 մլն դրամ՝ Համահայկական խաղերում Սիրիայի պատվիրակության մասնակցությանը

Մոտ 40 մլն դրամ՝ Համահայկական խաղերում Սիրիայի պատվիրակության մասնակցությանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում որոշում է կայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը պետբյուջեի պահուստային ֆոնդից 2015-ի 9 ամսում հատկացնել 39.800.000 դրամ՝ 2015-ի օգոստոսի 2-13-ը ՀՀ-ում անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այդ գումարը կտրամադրի «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը:

2015 -ին Համահայկական 6-րդ խաղերն ընդգրկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ծրագրում: Խաղերի կազմկոմիտեն արդեն սկսել է հայտեր ընդունել աշխարհի տարբեր քաղաքներում բնակվող հայերից:

Համահայկական խաղերը սպորտային իրադարձություն է, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ: Առաջին անգամ Խաղերն անցկացվել են 1999-ին: Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---