Առողջապահության կարևոր հիմնախնդիրները՝ ՀՀ միջազգային բժշկական 4-րդ համագումարում

Առողջապահության կարևոր հիմնախնդիրները՝ ՀՀ միջազգային բժշկական 4-րդ համագումարում

PanARMENIAN.Net - Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարին, որի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է հուլիսի 2-ին, մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, Սփյուռքից ժամանած հայ բժիշկներ և բուժքույրեր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես գլխավոր գործընկեր, համագումարի իրականացման համար տրամադրել է 10 մլն դրամ:

4-րդ համագումարի շրջանակում բանախոսները և մասնակիցները կանդրադառնան մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին: Մասնավորապես՝ կներկայացվեն ընդհանուր բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության, բուժքույրական գործի, առողջապահական կրթության, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև կքննարկվեն հարակից բազմաթիվ ոլորտներին առնչվող այլ խնդիրներ:

Համագումարին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 500 նեկայացուցիչ՝ Հայաստանից և 16 այլ երկրից: Ակնկալվում է, որ սատելիտային սիմպոզիումներին կմասնակցի 1500-2000 մասնագետ:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---