Սարքավորումը վարելու ընթացքում արգելափակում է վարորդի հեռախոսը

Սարքավորումը վարելու ընթացքում արգելափակում է վարորդի հեռախոսը

PanARMENIAN.Net - Հայաստանում 2014-ին արձանագրվել է 3156 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 297 մարդ, 4479-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ։ Ողբերգությունների պատճառներից մեկը վարելու ընթացքում բջջային հեռախոսներից օգտվող վարորդների անուշադրությունն է։ Հեռախոսազանգերը և sms հաղորդագրությունները դառնում են հազարավոր մարդկանց մահվան պատճառ ամբողջ աշխարհում, և այս թիվը շարունակում է աճել։

Ավստրալիան կարող է դառնալ առաջին երկիրը, որ կներդնի հատուկ սարքավորում, որն էլ արգելափակում է վարորդների հեռախոսներում sms և զանգեր կատարելու ու ստանալու ֆունկցիաները։

Սարքի հեղինակը NASA-ի աշխատակից Սքոթ Թիբինսն է։ Նրա մոտ այդ գաղափարն առաջացել էր տխուր պայմաններում։ 2008-ին նա գործընկերոջ հետ հանդիպման մեկնելիս է եղել, սակայն ընկերն այդպես էլ չի հայտնվել։ Ինչպես պարզվել է հետագայում, տղամարդը ճանապարհին զոհվել է տաքսու վարորդի մեղքով, որը ղեկին sms-հաղորդագրություն էր հավաքում։

Գյուտի մանրամասները չեն բացահայտվում։ Սակայն Xinhuanet-ի տվյալներով, արգելափակիչն իրենից ներկայացնում է փոքր սարքավորում, որն ամրացվում է ղեկի տակ և համատեղելի է 1996-ից արտադրված ավտոմեքենաների մեծ մասի հետ։ Գաջեթն ավտոմատ կերպով միանում է Ինտերնետին և հետո «անջատում» վարորդի սմարթֆոնը շարժիչի աշխատանքի պահից սկսած։ Ընդ որում՝ սարքը չի արգելափակում ուղևորության համար անհրաժեշտ GPS-մոդուլը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---