Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային՝ ԼՂՀ նախագահի Լոնդոն այցի պատճառով

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային՝ ԼՂՀ նախագահի Լոնդոն այցի պատճառով

PanARMENIAN.Net - Բաքուն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի Լոնդոն կատարելիք այցի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն էր կանչվել Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ում փոխանցել էին, թե Սահակյանի այցը Լոնդոն քայլ է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հուլիսի 8-ին ԼՂՀ նախագահը հրավիրված է մասնակցելու Chatham House-ում՝ Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտում կազմակերպված քննարկմանը ղարաբաղյան հակամարտության, ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:

Ավելի վաղ Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ևս կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բակո Սահակյանի մայիսի 17-19 Ֆրանսիա կատարած այցի հետ: Դեսպանին հանձնել էին Ֆրանսիային ուղղված բողոքի նոտան: ԼՂՀ նախագահի Ֆրանսիա այցի առիթ էր հանդիսացել երկու երկրների միջև հարգանքի և բարեկամական կապերի ամրապնդումը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---