Transparency International. Կոռուպցիան վտանգում է ԵՄ-ՀՀ գործակցությունը

Transparency International. Կոռուպցիան վտանգում է ԵՄ-ՀՀ գործակցությունը

PanARMENIAN.Net - Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Մոլդովային և Ուկրաինային վերաբերող նոր զեկույցը փաստում է` կոռուպցիայի դեմ պայքարում առաջխաղացման պակասն այս երկրներում վնասում է ժողովրդավարական գործընթացներին ու վտանգի տակ է դնում Եվրամիության հետ տնտեսական և քաղաքական գործակցության հեռանկարը։

Զեկույցում նաև ասվում է, որ առաջիկա հինգ տարում նշված հինգ երկիրը Եվրամիությունից առնվազն $16.6 միլիարդ աջակցություն են ստանալու, և ռիսկը, որ այդ գումարները կգրպանվեն կոռումպացված պաշտոնյաների կողմից, չափազանց բարձր է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կոռուպցիային հակազդող Transparency International միջազգային շարժումը 2014-ին ներկայացրել է ամենամյա «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը»: Հայաստանն այդ ցուցակում 94-րդն է (37 միավոր նախորդ տարվա 36-ի դիմաց), ադրբեջանը՝ 126-րդը՝ 26 միավորով: Տարածաշրջանում առաջատար է Վրաստանը՝ 52 միավոր և 50-րդ հորիզոնական: Ռուսաստանն զբաղեցնում է 136-րդ տեղը Նիգերիայի, Լիբանանի, Իրանի, Կամերունի և Ղրղզստանի հետ: Ըստ կազմակերպության, կոռուպցիայից առավելապես զերծ են Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան, ամենակոռումպացված երկրներն են Հյուսիսային Կորեան և Սոմալին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---