Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը շահագործման է հանձնվել. Այն անվտանգ է երթևեկության համար

Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը շահագործման է հանձնվել. Այն անվտանգ է երթևեկության համար

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար միջպետական ճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և բնակչության համար անվտանգ երթևեկելու նպատակով կառուցված ճանապարհը հանձնվել է շահագործման: Վազաշեն-Պառավաքար ճանապարհի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից և գտնվում է ադրբեջանական դիպուկահարների տեսադաշտում` անվտանգ երթևեկի համար կառուցվել է 150 մ երկարությամբ և 5,5մ բարձրությամբ պաշտպանիչ վահանի դեր կատարող պատ, հայտնում է ArmRadio-ն:

Նախկին վտանգավոր ճանապարհը այսուհետ կփակվի ու կլինի ոչ երթևեկելի:Կառուցված 6 ոլորանը, որոնց լայնությունը 10-12 մ է, հարմարավետ են դարձնում ճանապարհով գնացող-եկող մեծ բեռնատարների շարժը:

Կառուցված շրջանցիկ հատվածում կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ավազակոպճային հիմք, որի վրայից փռվել է ասֆալտբետոնե ծածկ: Կառուցված ճանապարհի համար կիրառված նախագծային լուծումները ապահովում են ճանապարհահատվածի լիարժեք անվտանգությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովող ու հենապատ կառուցող շինարարները ամբողջ ժամանակահատվածում աշխատել են վտանգավոր գոտում ադրբեջանական հենակետերին դեմ-դիմաց:

Այլընտրանքայնին նոր ճանապարհի կառուցումը անհրաժեշտ էր դարձավ այն բանից հետո, երբ 2013-ի հոկտեմբերի 22-ին ադրբեջանական դիրքերից կրակել էին Վազաշեն-Պառավաքար քաղաքացիական ճանապարհի վրա: Հրաձգության պատճառով Հայաստանի զինված ուժերի 1 զինծառայող էր զոհվել, 3 հոգի վիրավորվել էին: 3.2 կիլոմետր երկարությամբ, 6-7 մ լայնությամբ ճանապարհի շինարարության համար բյուջեից հատկացվեց ավելի քան 875 միլիոն դրամ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---