$40 մլն` ՀՀ-ում ոռոգման համակարգի արդիականացմանը, $14,1 մլն՝ ՄՄ-ին միանալուն 4 հուլիսի 2015 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար $40 մլն-ի վարկ կտրամադրի տարեկան 2% տոկոսադրույքով և 20 տարի մարման ժամկետով (որից 10 տարին՝ արտոնյալ): Հիմնադրամի խորհուրդը վարկը տրամադրելու մասին որոշումը կայացրել է Մոսկվայում նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը: Նշված ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրված համայնքներում ոռոգման ջրանցքների վերանորոգում, մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում: Մոսկվա այցի ընթացքում կայացել են երկկողմ հանդիպումներ՝ ՌԴ ֆինանսների նախարար Սիլուանովի, ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավար Միշուստինի, ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Բելյանինովի հետ: Ինչպես տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Մոսկվայում ստորագրվել է նաև «ՀՀ ՖՆ և ՌԴ ՖՆ միջև ՌԴ կողմից ՀՀ անհատույց ֆինանսական օգնություն տրամադրելու մասին» համաձայնագիրը, որով նախատեսված է ՄՄ և միասնական տնտեսական տարածքինՀայաստանի միանալու միջոցառումների ծրագրի իրականացման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը $14,1 մլն չափով ֆինանսական օժանդակություն տրամադրել: Խաչատրյանը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է ՌԴ պետական սահմանի Վերին Լարս անցակետում առկա կուտակումների վերացմանը վերաբերող հարցեր: Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել հնարավորինս սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել նշված անցակետում կուտակումները վերացնելու և հայկական բեռների տեղափոխման համար առավելագույն հարամարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: ԵՎրԱզԷՍ-ի Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով Հայաստանում նախատեսվում է իրականացնել երկու ներդրումային նախագիծ` «Ոռոգման համակարգերի ինստիտուցիոնալ հնարավորությունների արդիականացումն ու զարգացումը» և ««Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարությունը: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ի արտահերթ նիստում քննարկել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համաձայնագիրը: Նախագծին համապատասխան՝ Հայաստանին պետք է $150 մլն-ի ներդրումային վարկ տրամադրվի հիմնադրամի միջոցներից: 556 կմ ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավ» միջանցքը մուտք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Տրանսպորտային միջանցքի կառուցումն ամբողջովին կավարտվի 2019-ին: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ $1,5 մլրդ: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է $100 մլն-ի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը: ԵՎրԱզԷՍ-ի $8,513 մլրդ Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009–ի հունիսի 9–ին` Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից: Հիմնադրամը հունիսի 15-ին վերանվանվել է Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի` ԿԶԵՀ: Դրա ստեղծման նպատակն է աջակցել անդամ երկրներին գլոբալ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման գործում, ապահովել նրանց տնտեսական և ֆինանսական կայունությունը, նպաստել ինտեգրացիոն գործընթացներին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |