Հռոմի պապ. Կաթոլիկ եկեղեցին չպետք է ցմահ առաջնորդների ընտրի

Հռոմի պապ. Կաթոլիկ եկեղեցին չպետք է ցմահ առաջնորդների ընտրի

PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ իր ղեկավարած կաթոլիկ եկեղեցին չպետք է ընտրի ցմահ առաջնորդների: Նրա համոզմամբ՝ Պապի ցմահ պաշտոնավարումը մեծացնում է բռնապետական ռեժիմով երկրի նմանվելու Վատիկանի ռիսիկերը, գրում է Interfax-ը:

Ավելի վաղ 78-ամյա պապն արդեն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել իր պաշտոնից, եթե զգա, որ չի կարող ղեկավարել ավելի քան մեկ միլիարդանոց կաթոլիկ համայնքն առողջության կամ այլ պատճառներով:

Ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում 30.000 կաթոլիկի առջև՝ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ եկեղեցում միայն սուրբ հոգին է, որինհնարավոր չէ փոխարինել:

Նախորդ Հռոմի պապը՝ Բենեդիկտոս XVI, հրաժարվել է պապական աթոռից 2013-ին: Իր կամավոր հեռացումը նա բացատրել է իր տարիքով, որը բավարար ուժ չի թողնում հրապարակավ ծառայելու համար: Նա նաև ասել է, որ հրաժարվել է գահից «ի վերուստ» տրված ցուցումով:

Բենեդիկտոս XVI առաջ առաքելական գահից հեռանալու դեպք ժամանակակից հովվապետության պատմության մեջ չի եղել։ Միակ Հռոմի պապը, ով կամավոր հրաժարվել է գահից, Ցելեստին V էր՝ նա հրաժարականի ակտը ստորագրել է 1294-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---